24.11.2024
Իրանը 15.000 զինվոր է ուղարկել Սիրիա. The Daily Star
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ռուսաստանից սպասում է "Թուրքական հոսքի" կորդինատները

Թուրքիան պատրաստ է սկսել "Թուրքական հոսք" գազամուղի ցամաքային հատվածի շինարարությունը՝ ՌԴ-ից կորդինատներ ստանալուց հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

«Հարավային հոսքը չեղյալ հայտարարելուց հետո գազամուղի 190 կմ-ոց հատվածը, որը պետք է անցներ Բուլղարիայի տարածքով անցնելու է Թուրքիայի տարածքով: Մենք պետք է ստանայինք այդ գազամուղի անցկացման կորդինատները: Թուրքիան դիմել է ՌԴ-ին խնդրանքով՝ տրամադրել այդ տեղեկատվությունը: Ռուսական կողմից պատասխանը ստացվել է, սակայն այն լիարժեք չէր մի շարք կետերով և այդ պատճառով նոր հարցում է ուղարկվել՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար», - նշել նախարարը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Յըլդըզի տեղեկություններով, այն բանից հետո, երբ այդ հարցը կարգավորվի նախագծի իրականացման գործընթացը զգալիորեն կարագանա: