24.11.2024
Թուրքիան-ԵՄ. Ե՞րբ տեղի կունենա հարաբերությունների խզումը
prev Նախորդ նորություն

Իրանը 15.000 զինվոր է ուղարկել Սիրիա. The Daily Star

Իրանական իշխանությունները Սիրիա են գործուղել 15.000 զինված մարտիկներ, որոնք պետք է աջակցություն ցուցաբերեն սիրիական կառավարական ուժերին: Այդ մասին փոխանցում է լիբանանյան The Daily Star թերթը՝ հղում կատարելով Լիբանանի իր աղբյուրներին:

Խոսքը գնում է Իրանից, Իրաքից և Աֆղանստանից մարտիկների մասին: Թերթի տեղեկություններով, օգնական ուժերը ժամանել են Սիրիա և տեղավորվել են Դամասկոսում և Լաթաքիա նահանգում: Սպասվում է, որ Սիրիա տեղափոխված մարտիկները կմասնակցեն Իդլիբ նահանգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություններին, որոնք մինչ այդ գրավել էին ծայրահեղականները:

Սիրիա գործուղված մարտիկների առջև նպատակ է դրված հասնել հաջողությունների մինչև հունիսի վերջ: Նշվում է, որ մինչ այդ Լաթաքիա էր ժամանել իրանական գեներալ Քասեմ Սուլեյմանին՝ ծայրահեղականների դեմ գործողություններ նախապատրաստելու համար: «Աշխարհը կզարմանա իմանալով, թե մենք սիրիական զինվորների հետ ինչ ենք նախապատրաստել վերջին օրերի ընթացքում», - նշել է նա:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվում է ռազմական հակամարտությունը, որի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Կառավարական ուժերին դիմագրավում են տարբեր ռազմական խմբավորումներին պատկանող մարտիկներ: Ամենաակտիվը Իսլամական պետության մարտիկներն են: