Թուրքիան-ԵՄ. Ե՞րբ տեղի կունենա հարաբերությունների խզումը
Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է հրապարակել ամենամյա զեկույց՝ Թուրքիայի` Եվրամիությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին: Անկարան ու Բրյուսելը համաձայնեցրել են 35 տեխնիկական կետերից միայն 14-ը, որոնք պետք է իրականացնի Թուրքիան, որպեսզի կարողանա համապատասխանել միասնական եվրոպական ընտանիքի կարգավիճակին: Դեռևս 17 կետ մնում են արգելափակված, իսկ 4-ի շուրջ բանակցություններ են ընթանում:
Չսպասելով զեկույցի հրապարակմանը` Թուրքիան ԵՄ պատգամավորներին առաջարկել է նրա մեջ մտցնել մի շարք սկզբունքային փոփոխություններ: ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ԵՄ-ի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Խանին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին:
Նամակում նա նշում է զեկույցում Անկարայի համար անընդունելի կետերը: «Եթե զեկույցի վերջնական տարբերակում մնան այն կետերը, որոնք վերաբերվում են Եվրոպական խորհրդարանի 2015թ.-ի ապրիլի 15-ի որոշմանը՝ կապված 1915թ.-ի իրադարձությունների հետ, Քրդական բանվորական կուսակցությունը ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու կոչը, ինչպես նաև կոչ հնչեցվի սառեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությոնը մինչև ԵՄ-ին անդամակցությունը կամ ԵՄ-ին անդամակցության շուրջ նոր բանակցությունների վերսկսումը, ապա Անկարայի համար այդպիսի զեկույցը կլինի անընդունելի», - նախազգուշացրել է Բոզքըրը:
Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի ավագ աշխատակից Յուլիա Կուդրյաշովան վստահություն է հայտնել, որ չի կարելի այդ "ջղաձիգ նամակը" դիտարկել, որպես Թուրքիայի կողմից ԵՄ-ին ինտեգրվելու երկխոսության ամբողջական դադարեցում:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ողջ շրջանում Անկարան Եվրոպայի համար առաջ է քաշում միևնույն պահանջները: Ինչ վերաբերվում է Քրդական բանվորական կուսակցությանը, ապա այն բազմաթիվ անգամ հայտնվել է ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում և հետագայում հեռացվել այդ ցուցակից: Նրա խոսքով, իրավիճակը նույն է 1915թ.-ի իրադարձությունների վերաբերյալ, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիան նույն պահանջներն է առաջ քաշում:
Փորձագետը նշել է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի խորհրդի մակարդակով չի հանդիսացել Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու նախապահման: Ինչ վերաբերվում է Եվրոպական խորհրդարանին, ապա այն վաղուց է ճանաչել հայոց ցեղասպանությունը և այդ պատճառով նրա բանաձևերում միշտ էլ նշվում է, որ անհրաժեշտ է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մտցնել պահանջների ցուցակի մեջ, փոխանցում է Վզգլյադ թերթը: