18.08.2026
Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել
prev Նախորդ նորություն

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։


Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։


«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման, ինչպես նաև դարերի խորքից եկող բարեկամության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, որոնք մեր երկրների և ժողովուրդների միջև կայուն ու հարատև կապերի ամուր հիմքն են»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի ուղերձում:


 

Լուսանկարը՝ armenpress.am
Հաջորդ նորություն next