17.08.2026
Վեհափառ Հայրապետն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախկին պաշտոնյայից կբռնագանձվի միլիոնավոր դրամների ապօրինի գույք

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյայից և նրա հետ փոխկապակցված անձանցից առանձնապես խոշոր չափերի ապօրինի գույք և ֆինանսական միջոցներ հօգուտ պետության բռնագանձելու վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցադիմումը։


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ուշադրության կենտրոնում է հայտնվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանը։ Իրավապահ մարմինը պահանջում է պետականացնել մայրաքաղաք Երևանում գտնվող երկու անշարժ գույք, չորս տրանսպորտային միջոց և մասնակցության չափաբաժիններ չորս իրավաբանական անձանցում։


Բացի այդ, դատախազությունը միջնորդում է բռնագանձել ավելի քան 183,5 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև ևս շուրջ 10,5 միլիոն դրամ, որն ունի անօրինական ծագում, չի հիմնավորվում անձի պաշտոնական եկամուտներով և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

Լուսանկարը` mia.gov.am
Հաջորդ նորություն next