28.09.2026
Մոսկվան մեկ ամիս ժամանակ է տվել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։


«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։


Նշված տեղեկատվությունը, ինչպես նշել են ԱԱԾ-ում, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի համաձայն դասվում է պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա չէ տրամադրման։


Ավելի վաղ գրվել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվե անցկացնելու մասին. ՌԴ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան