10.08.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Ծեծկռտուք արագ վարելու պատճառով. Դաշտավանում կան ձերբակալվածներ

Լուսանկարը` armradio.am
Լուսանկարը` armradio.am

Արարատի մարզի Դաշտավան գյուղում մեքենան արագ վարելու շուրջ ծագած գիշերային վիճաբանությունը վերածվել է մահակների և քարերի գործադրմամբ զանգվածային ծեծկռտուքի:


Ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպի ընդլայնումը՝ խուլիգանության կասկածանքով ձերբակալելով ավելի քան տասը անձի։


Ինչպես հաղորդվում է, օգոստոսի 9-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դաշտավանում տեղի ունեցող բախման վերաբերյալ։


Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ սկսված վեճն արագորեն վերածվել է խմբակային ծեծկռտուքի, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։


Ոստիկանների օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվել են հետագա բախումները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին:


Դեպքի առթիվ կազմված բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հետագա իրավական ընթացքն ապահովելու նպատակով: