10.08.2026
Փաշինյանը զանգահարել է Ալիևին
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է սպանության գործով

Լուսանկարը` radar.am
Լուսանկարը` radar.am

Հայաստանում դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Արտաշատի նախկին համայնքապետ և ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է 2023 թվականին Երևանում կատարված սպանությունը պատվիրելու մեջ։


Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, Աբրահամյանը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին։ Ըստ քննության վարկածի՝ նա է պատվիրել 2023 թվականի ապրիլի 30-ին մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած սպանությունը։


Հարկ է նշել, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի վերաբերյալ խիստ անձնական մանրամասներով հաղորդագրության տարածումը արժանացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քննադատությանը։


ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով քրեական վարույթի լուսաբանման շրջանակներում անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: