7.08.2026
Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին
prev Նախորդ նորություն

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը եկել է Էջմիածնի դատարան

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը եկել է Էջմիածնի դատարանի շենք։ Բակում հավաքվածները կաթողիկոսին ողջունել են ծափահարություններով և «Վեհափառ» վանկարկումներով։


News.am-ը հիշեցնում է, որ այսօր Էջմիածնում սկսվում է դատական գործընթացը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների դեմ։ Գործը կքննի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։


Մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։