21.09.2026
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
prev Նախորդ նորություն

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:


Հիշեցնենք՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Նա կալանավորվել է 2 ամսով։


Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։


 


 

Լուսանկարը` news.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
21.09.2026
Երկխոսություն ի շահ ժողովուրդների. Լավրովի շնորհավորական ուղերձը Միրզոյանին