5.08.2026
Հայաստանն ու Հունգարիան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Ասրյանը քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացման հարցերը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։