4.08.2026
Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, ինչպես նաև դրա զորային փորձարկման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:


Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։


Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։


ՀՀ բանակի նոր համազգեստը ներկայացվել էր մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի ժամանակ։