Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:
Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։