Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքի գույքի աճուրդը
Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը: