8.07.2026
ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ականազերծման և սահմանազատման համար նախատեսված հատուկ տեխնիկա
prev Նախորդ նորություն

Սա կմնա մեր հիշողության մեջ. Իրանի դեսպանը` Ալիևի և Էրդողանի Թեհրան չգնալու մասին

Յուրաքանչյուր երկիր ինքն էր որոշում, թե ինչ մակարդակով մասնակցել Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։


«Ես, որպես Իրանի քաղաքացի, կարող եմ ասել, որ մենք ակնկալում էինք Ալիևի և Էրդողանի անձնական մասնակցությունն այս միջոցառմանը։ Թուրքիան և Ադրբեջանը ուղարկել են իրենց պատվիրակությունները, այնուամենայնիվ այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»,- նշել է դիվանագետը՝ կրկնելով, որ սա այդ երկրների ներքաղաքական որոշումն է։


 

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքի գույքի աճուրդը
Հաջորդ նորություն next