ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի ավիահարվածները Իրաքի ու Սիրիայի շրջանների վրա
Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի ավիահարվածները Իրաքի ու Սիրիայի շրջանների վրա։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նման գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։
«Ստացվող հաղորդագրություններով ՝ ապրիլի 25-ի գիշերը թուրքական ՌՕՈՒ օդանավերը հրթիռներով ու ռումբերով հարվածել են Իրաքի ու Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջաններին։ Թուրքական կողմը հայտարարում է, որ հարվածների նշանակետն էին Քուրդիստանի բանվորական կուսակցության ու Սիրիայի Դեմոկրատական ուժերի զինված խմբավորումները։ Հայտնում են 70 սպանված քուրդ զինյալների մասին։
Մոսկվայում նման քայլերը լուրջ մտահոգություն են առաջացնում։ Խոսքը քրդական ուժերի դեմ թուրք զինվորականների գործողությունների մասին է, որոնք ցամաքում իրոք դիմակայում են ահաբեկչական խմբավորումներին, նախեւառաջ ԻՊ-ին։ Նման գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ջանքերի համախմբանը, շիկացնում են առանց այդ էլ լարված մթնոլորտը։
Չի կարող չմտահոգել նաեւ այն, որ թուրքական հարվածները հասցվել են ինքնիշխան պետությունների տարածքների վրա՝ շրջանցելով դրանց օրինական կառավարությունները։ Նման քայլերը համարում ենք անընդունելի, որոնք հակասում են միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին։
Նման մթնոլորտում բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Կարեւոր է քաղաքական հեռատեսություն դրսեւորել ու կենտրոնանալ այսօրվա կարեւորագույն խնդրի՝ ահաբեկչական ինտերնացիոնալին դիմակայելու վրա, ի դեմս ԻՊ-ի, Նուսրայի ու մյուս խմբավորումներին», ասվում է հայտարարության մեջ։