18.06.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Երևանում բացահայտվել է 10 կգ թմրամիջոցի մաքսանենգության սխեմա

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:


Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե՛ թմրամիջոցների տեղափոխելու եղանակը և թե՛ այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։


Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք են բերելու ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։


Ձերբակալված Ա․Գ-ն և Է․Խ-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են: Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

Կոլաժը` VERELQ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն