18.09.2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին՝ ընդգծելով, որ մտադիր է անդրադառնալ կառույցի շրջանակներում առկա խնդրահարույց հարցերին։


«Այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինստիտուտներն աշխատում են։ Դա սովորական, ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք», - նշել է Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։


Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 6–7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում:


 

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ