19.04.2025
Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքը
prev Նախորդ նորություն

Յուրի Խաչատուրովի նշանակումը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի. ՊՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Նրա խոսքով, մի բան է, երբ հայտարարություն է անում ՌԴ քաղաքացին, այլ բան, երբ պոտենցիալ հայտարարությունը Հայաստանի քաղաքացունն է: Բայց, ավելացրեց նա, օբյեկտիվորեն Յուրի Խաչատուրովը գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է որպես միջազգային պաշտոնյա, այլ ոչ Հայաստանի քաղաքացի և հայտարարություններն էլ որոշակիորեն համաձայնեցվում են:


«ՀԱՊԿ-ը կարող է բազմաթիվ հարցեր լուծել: Հայաստանը կխորացնի հարաբերությունները կազմակերպության հետ, որպեսզի մեր երկրի անդամակցությունն առավելագույնս օգտակար և արդյունավետ լինի»,- հավելեց նախարար Սարգսյանը:


Հիշեցնենք, մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Յուրի Խաչատուրովը: Վերջինս 2016 թվականի հոկտեմբերի 3-ից զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ մինչ այդ գեներալ-գնդապետ Խաչատուրովը երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:


 

Դեսպան. Լեհ գործարարները շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար