19.04.2025
Պետպատվերի համակարգում բարեփոխումների մեկնարկը կտրվի հոկտեմբերին
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց բողոքը

Թեև ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը դրական ակնկալիքներ ուներ, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը, ինչը նշանակում է, որ նա կշարունակի մնալ կալանքի տակ։  


Օրեր առաջ մամուլը գրել էր, որ «Իգլա»-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանը առաջիկա օրերին ազատ կարձակվի, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել, երբ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, բայց փաստաբանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»: Նրա փոստաբան Ավետիս Քալաշյանի խոսքով՝ «Սամվել Բաբայանի մեղադրանքի յուրաքանչյուր բառն անհիմն է», ուստիև այդ հրապարակումը, նրա խոսքով, կարող էր իրականություն դառնալ: Սակայն դատարանը կալանքը երկարացրեց:


Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը կալանավորվել է Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


Նախօրեին տեղի ունեցած դատական նիստին ներկա է եղել նաև Բաբայանը, այսօր հրապարակմանը նա, սակայն, ներկա չի եղել:


 


 

Յուրի Խաչատուրովի նշանակումը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար