«Իմ քայլը» և ընտրությունները․ հիմնադրամը՝ որպես նախընտրական կաշառքի մեխանիզմ
Աննա Հակոբյանը, որի հետ վերամիավորման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը նախօրեին, ասում է, թե Իմ քայլը հիմնադրամի ղեկավարի կարգավիճակով որեւէ մեկին կոչ չի անում ընտրել այս կամ այն ուժին: Ըստ Աննա Հակոբյանի, ինքը կոչ է անում առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, որպես ՀՀ քաղաքացի:
Մի կողմ թողնենք հնարավոր տողատակերը: Երբ վարչապետի հետ ապրող նրա կինը (չգիտեմ իրավական ձեւակերպումն ինչպիսին է), ղեկավարում է հիմնադրամ, որը իրականացնում է փաստացի բարեգործական տարբեր ծրագրեր, այդ ծրագրերի շահառուները միայն տգետ լինելու դեպքում է, որ կարիք կունենան առանձնակի հուշումի՝ թե ում օգտին է պետք քվեարկել:
Ըստ այդմ ակնառու է, որ կա շահերի բախում: Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը ըստ էության այլ բան չէ այս պարագայում, քան կառավարող ուժի դե ֆակտո ընտրակաշառքի մեխանիզմ:
Հակոբ Բադալյան