24.11.2024
Մամուլի տեսություն. Ոստիկանապետը Հայաստանի իշխանական առանցքից դուրս է գալիս
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Գյումրու ռազմաբազայից ռուս զինծառայողի անհետացումը

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ որոնում է ապրիլի 18-ին ռազմաբազան լքած ու չվերադարձած ռուս պայմանագրային զինծառայողին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:


Համաձայն ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը, որը բնակվում է Գյումրիում ռազմաբազայի տարածքից դուրս, ապրիլի 18-ի առավոտյան չի ներկայացել ծառայության:  


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լոշմանովը ապրիլի 16-ի առավոտյան դուրս է եկել հանրակացարանից գնումների և չի վերադարձել: Նրա գտնվելու վայրը ճշտվում է: