20.03.2026
ՀՀ քաղաքացիություն է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված 34 576 անձ. նախարար
prev Նախորդ նորություն

Արձանագրվել է առաջընթաց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնուն են ՏԿԵՆ-ից:

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ և ջրային ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:

Նախարարն արձանագրել է, որ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա, և ընդգծել է այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի համար։