17.03.2026
Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին
prev Նախորդ նորություն

Զավեշտալի է, որ ԱՄՆ-ից կամ ԵՄ-ից ֆինանսավորվողները քննադատում են Սամվել Կարապետյանին

Զավեշտալին այն է, որ մարդիկ, որոնք ակնհայտորեն ստանում են ֆինանսավորում Միացյալ Նահանգների կամ Եվրամիության, ԵՄ առանձին երկրների կառավարական ֆոնդերից, Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում բիզնես ունենալու հանգամանքը ներկայացնում են իբրեւ «ինքնիշխանության» վտանգ:


Սա էլ, այն կատեգորիաներից է, երբ կարող էր լինել անեկդոտ, բայց իրականում տխուր է, որովհետեւ ունենում է սպառում հանրային որոշակի շրջանակներում:


Այս հարցում էլ, մեծ աշխատանք կա կատարելու՝ մեր հասարակության դիմադրունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեծ ու հիմնարար բնույթի աշխատանք: Այ դա է, որ Հայաստանին կտա ինքնիշխանության առավել մեծ կարողություն:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան