26.02.2026
Լուսանկարը` Fip.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Լեհաստանից անդրադարձել է 2025–ի արդյունքներին

Քիչ առաջ Կառավարության նիստում ընդունվեց 2025 թվականի Կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցը: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այդ զեկույցի կարճ նախաբանը և մեկ-երկու մեկնաբանություն: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է Լեհաստանում։


«Իսկ զեկույցի նախաբանը հետևյալն է. 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել:


2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով:


Արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 7.2 տոկոս, ինչի արդյունքում 2021-2025 թվականներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ:


Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է. 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135 տոկոսով, այսինքն՝ կրկնակի ավելացել են, +35 տոկոս:


Բնական հարց կծագի, թե ուր են այդ եկամուտները, ինչ են եղել: Եղել է հետևյալը. ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, ՀՀ-ում կան 700 հազար և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում մինչև 300 տոկոսի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել:


Այսօր ընդամենը զեկույցի նախաբանն էի ուզում ներկայացնել և արձանագրել, որ առաջիկայում 2025 թվականի գործունեության զեկույցի մասին խոսելու առիթներ, թերևս, էլի կունենանք, այս և բազմաթիվ այլ փաստերի մասին լրացուցիչ կխոսենք»,- ասաց վարչապետը:

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next