24.02.2026
Սուրեն Պապիկյանը հանդիպել է գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ
prev Նախորդ նորություն

Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս

Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:


Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:


Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:


 

Գևորգ Պապոյանը վարել է ազատ տնտեսական գոտիների զարգացման հարցերով նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա