Վրաստանի սահմանին հայ վարորդներից 700 դոլար են պահանջում ճանապարհը բացելու համար. ԶԼՄ
Լուսանկարը` sputnik
Վրաստանի սահմանին արդեն տասն օրից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել դեպի Հայաստան եկող բեռնատարների համար։ Փայտով, ածուխով և հեղուկ գազով բեռնված մեծաքանակ մեքենաները փետրվարի 12-ից ի վեր չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։
NEWS.am-ի հետ զրույցում վարորդ Գևորգ Սարգսյանը հայտնել է, որ վրացական կողմը փակել է ճանապարհը և յուրաքանչյուր մեքենայից պահանջում է 700 ԱՄՆ դոլար՝ սահմանն անցնելու թույլտվության համար։
Վարորդի պնդմամբ՝ այս գումարը պահանջվում է առանց որևէ պաշտոնական պատճառաբանության կամ հիմնավորման։ Խնդիրն էլ ավելի է բարդանում նրանով, որ սահմանին կանգնած վարորդները մինչ այս պահը հայկական կողմից որևէ աջակցություն կամ պարզաբանում չեն ստացել։
Գևորգ Սարգսյանի խոսքով՝ պատասխանատու մարմինների լռությունը անորոշ վիճակի մեջ է դրել տասնյակ մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչպես պետք է հանգուցալուծվի ստեղծված ճգնաժամային իրավիճակը։