20.02.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է Գազա ուղարկել մոտ 20 հազար կոնտեյներային տներ․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է Գազա ուղարկել առնվազն 20 հազար կոնտեյներային տներ, որոնցում ժամանակավորապես ապրել են հանրապետության քաղաքացիները 2023թ․ փետրվարի ավերիչ երկրաշարժերից հետո։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։


«Մենք կշարունակենք Գազային հումանիտար օգնության ցուցաբերման ջանքերը։ «Ռաֆահ» անցակետի աշխատանքի վերսկսումից հետո մենք նախատեսում ենք դրանով Գազա ուղարկել կոնտեյներներ, որոնք օգտագործվել են երկրաշարժերի ժամանակ։ Առաջին փուլում մենք ցանկանում ենք տարածաշրջան ուղարկել 20 հազար կոնտեյներ»,- նախարարի խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։