30.01.2026
Էստոնիան ծրագրում է Երևանում դեսպանություն բացել
prev Նախորդ նորություն

Այլևս ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ չէ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.


«Հիմք ընդունելով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: