30.01.2026
Պետական եկամուտների կոմիտեում կայացել է թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը
prev Նախորդ նորություն

Էստոնիան ծրագրում է Երևանում դեսպանություն բացել

Էստոնիան ծրագրում է Երևանում դեսպանություն բացել:


Այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանպատրաստից հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանում Էստոնիայի դեսպանատուն բացելու հարցը։


«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Հանպատրաստից հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է նա։


Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարարն արձագանքել է իր էստոնացի գործւնկերոջ գրառմանը.


«Միշտ հաճելի է հանդիպել իմ սիրելի ընկեր Մարգուս Ցահքնայի հետ։ Լինի ֆորմալ, թե հանպատրաստից հանդիպում՝ մենք գտնում ենք գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում ողջունելուն՝ ներառյալ Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։