15.07.2025
ՀՀ-ն ու Վրաստանն ունեն չօգտագործված ներուժ. Միխեիլ Ջանելիձեն Երևանում է
prev Նախորդ նորություն

Հայոց Ցեղասպանությունը չճանաչած Վրաստանի նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել հուշակոթողի մոտ: Վրաց նախարարը, հիշեցնենք, Երևանում է գտնվում պաշտոնական այցի շրջանակներում: 


Ուշագրավն այն է, որ Վրաստանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Վրաց նախարարին ուղեկցում էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ջանելիձեն, սակայն, չայցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որն այցելելուց հետո բոլոր պաշտոնյաները սովորաբար գրառումներ են կատարում հատուկ մատյանում: 

Մամուլ. Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքը. երկիրն աղքատացել է, իսկ նա՝ հարստացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները