16.01.2026
Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու
prev Նախորդ նորություն

Անհայտ կորած անձանց իրավական վիճակը կկարգավորվի

Նախաձեռնության նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին՝ սահմանելով գործուն կարգավորումներ՝ ուղղված անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորմանը, նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


Նախարարը ներկայացրել է օրենքի նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները: Մասնավորապես նշվել է, որ անհայտ կորած անձ է համարվում զինծառայողը, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում՝ խաղաղ պայմաններում, եւ հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում կամ եթե նրա ընտանիքի անդամների մոտ տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին: Սահմանվում են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, անհայտ կորած անձանց իրավունքները, ընտանիքի անդամների՝ անհայտ կորած անձի ճակատագիրն ու գտնվելու վայրն իմանալու եւ այլ իրավունքները, շահառուների՝ վնասի հատուցում եւ աջակցություն ստանալու իրավունքը, անհայտ կորած անձանց հետախուզումը եւ այլն:


Սրբուհի Գալյանի տեղեկացմամբ նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, անհայտ կորած անձանց ծնողների եւ հարազատների, հասարակական կազմակերպությունների, Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, հաշվի են առնվել նրանց դիտողություններն ու առաջարկները:


Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական փաթեթին:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
15.01.2026
Երևանը երաշխավորում է Իրանի դեսպանատան անխափան գործունեությունը