23.04.2024
ԱԺ ընտրություններին հայաստանցիները քվեարկել են «ստամոքսով, ոչ թե սրտով»
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն՝ մրցակցությունից դուրս. Պայքարը Փաշինյանի ու Փոստանջյանի միջև է լինելու

Երևանի ավագանու ընտրություններին, որը կկայանա մայիսի 14-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցակից չունի և ֆավորիտն է, իսկ մյուս երկու մասնակից ուժերը պայքարելու են ընդամենը երկրորդ տեղի համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց հարցումների համաձայն Տարոն Մարգարյանը, որը գլխավորում է Հանրապետական կուսակցության ցուցակը, Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցնում՝ զիջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Անդրադառնալով ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած «Ելք» դաշինքին և «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության շանսերին, Ադիբեկյանը նշեց, որ «Ելք»-ն ունի բոլոր շանսերը երկրորդ տեղը զբաղեցնելու համար, քանի որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ դաշինքն ավելի շատ ընտրել են երևանցիները, քան մարզերում: Հետևաբար ճիշտ քարոզարշավը կարող է ավելի ամրապնդել այդ արդյունքը:

Բացի այս, Ահարոն Ադիբեկյանը ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց ընտրապայքարից ու չի մասնակցի Երևանի ավագանու ընտրությանը: Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով դաշինքը երկրորդ տեղն է զբաղեցրել, ուստի իրեն հարգող քաղաքական ուժը չի կարող անտեսել այս ընտրազանգվածը: Իսկ միայն Երևանում «Ծառուկյան» դաշինքը ստացել է ավելի քան 104 հազար ձայն: Իսկ քանի որ, ըստ մեր զրուցակցի, Ծառուկյանի կողմնակիցների թվում և՛ իշխանամետներ կան, և՛ ընդդիմադիրներ, ապաև ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը կարող են պայքար մղել այդ ձայները իրենցով ավելու համար.


«Բացառված չէ, որ այդ ընտրազանգվածը կրկին կիսվի՝ մի մասը ձայնը տա Հանրապետականին, մյուս մասն ընդդիմությանը: Իսկապես ճիշտ քարոզարշավ է հարկավոր իրականացնել, որի արդյունքում էլ պարզ կլինի՝ Փաշինյանը դրանք կտանի, թե Փոստանջյանը»,- նշեց սոցիոլոգը:

Փորձագիտական շրջանակներում գրեթե կիսում են այդ կարծիքը և զգուշացնում՝ «Ծառուկյան» դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցոելը ամենևին էլ չի նշանակում, թե «Ելք»-ի շանսերն են ավելանում, քանզի այդ ուժի չմասնակցությունը փաստացի նշանակում է աջակցություն իշխող ՀՀԿ-ին, որովհետև ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրազանգվածի մասով գրեթե նույն դաշտում ու գրեթե նույն գործիքներով են խաղում: Եվ, ըստ ամենայնի, «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածի հիմնական մասը հոսելու է հենց ՀՀԿ: Սակայն ակնհայտ է, որ եթե դաշինքը որոշում կայացներ մասնակցել մայիսի 14-ի ընտրություններին, ապա այս դեպքում դա հարվածելու էր ՀՀԿ-ին և ոչ թե «Ելք»-ին:


Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ հիմնական պայքարը իսկապես ընթանալու է Փաշինյանի ու իր միջև: Այդպես, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն ասել է, թե իր կուսակցությունը նորաստեղծ է, բայց ինքը քաղաքական բավականին մեծ փորձ ունի: Բացի այդ, նա հիշեցրել է, որ դեռ երկու ամիս առաջ, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած դաշինքներին, հայտարարել էր, որ դրանք արհեստական ստեղծված դաշինքներ են, որոնք սպոնտան ստեղծվել են մեկ միջոցառմանը մասնակցելու համար:  


Իսկ կոնկրետ «Ելք»-ի հետ համագործակցության եզրերի մասին նա արձագանքել է. «Մենք չգիտենք դեռ՝ «Ելք»-ը ինչ է: Մենք նախընտրում ենք մուտք, ոչ թե ելք»:  


 

Հույսեր + մեծ ամբիցիաներ հավասար է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel