Նիկոլ Փաշինյանը՝ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու

218

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է դաշինքի ցուցակը, առաջադրվելու է Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին հայտարարեց անձամբ Փաշինյանը:


«Մասնակցելու ենք միայն մեկ նպատակով՝ հաղթելու այդ ընտրություններում և ստանձնելու Երևան քաղաքի քաղաքային իշխանությունը: Այդ որոշումը հեշտությամբ չի տրվել, որովհետև ընդամենը մեկ շաբաթ առաջ ընտրողները ինձ ընտրել են Ազգային Ժողովի պատգամավոր, ինչպե՞ս կընկալեն նրանք իմ առաջադրումը Երևանի քաղաքապետի ընտրություններում: Բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք արձանագրեցինք, որ մեր թիմի օգտին, նաև իմ օգտին մարդիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների  բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք օգնենք ՀՀ քաղաքացիներին գտնել ելքը հուսահատության այս փոսից»,- հայտարարեց նա:


Նա նաև ասաց, որ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնելու են, որ ելք կա:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...