20.04.2025
Վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում բյուջետային օժանդակության համար ծախսվել է 250 մլն եվրո
prev Նախորդ նորություն

Զարուհի Փոստանջյանը՝ քաղաքապե՞տ. «Ելք»-ում քննարկում են

«Ելք» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին Զարուհի Փոստանջյանի հետ մասնակցության հարցը: Ավելին՝ դաշինքում չեն բացառում, որ Զարուհի Փոստանջյանը հնարավոր է գլխավորի իրենց ցուցակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է «Ելք»-ի խոսնակ Տիգրան Ավինյանը:

Այս պահին հայտնի է, որ դաշինքը միանշանակ մասնակցելու է ավագանու ընտրություններին: Քննարկվում է նաև Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի և իր` Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը ևս:

Նշենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը չէր բացառել իր՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իր նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ մասնակցության հարցը: Փոստանջյանը հավանաբար այսօր կամ վաղը կհայտարարի իր վերջնական որոշման մասին:

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ կամ դաշինք ԿԸՀ փաստաթղթերը չի ներկայացրել:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:


 

Նիկոլ Փաշինյանը՝ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար