24.12.2025
Բանտը՝ որպես լռեցնելու գործիք
prev Նախորդ նորություն

ՔՊ-ի «ներքին պատերազմը»

Հայտնի է դարձել, որ ՔՊ վարչությունը նախընտրական ցուցակում ընդգրկելու հարցում մերժել է նաեւ Նաիրի Սարգսյանին, որը 2018-ից հետո վարչապետի օգնական էր, ներկայումս ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրն է: Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ ՔՊ վարչությունը մերժել էր ցուցակում Հայկ Սարգսյանին ընդգրկելը:


Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ դա Ալեն Սիմոնյանի «նախաձեռնությունն» է: Այստեղ մի ուշագրավ դրվագ՝ երբ նրան հարցրին Տիգրան Ավինյանի մասին, նա ասաց, որ Ավինյանն իր ընկերն է, որը կողմ կքվեարկեր իրեն ցուցակում ընդգրկելուն, եթե ներկա լիներ վարչության այդ նիստին: Իհարկե Ավինյանի քվեարկությունը չէր փոխի հարաբերակցությունը, բայց այստեղ հիշատակում եմ այս հանգամանքը մեկ այլ դրվագի բերումով:


Նախօրեին քաղաքային ավագանու անդամներից մեկը սուր ընդդիմախոսել էր խանութ փակելու մասին Փաշինյանի հայտարարությանը, դիմելով կառավարության այդ նիստին ներկա պաշտոնյաներին եւ մեղադրելով նրանց այսպես ասած լռության համար:


Այստեղ էականն այն է, որ ավագանու այդ անդամը այն անդամն է, որը Հանրային ձայնից էր եւ քաղաքապետի ընտրությանը փաստորեն «անցավ» ՔՊ կողմ, ինչը հնարավորություն տվեց Տիգրան Ավինյանին ընտրվել քաղաքապետ: Ահա այս հանգամանքը արդեն ուշագրավ է դարձնում Փաշինյանի քայլը թիրախավորելը: Կասկած չկա, որ նրա հայտարարությունը չէր կարող լինել ինքնուրույն:


Եվ այդտեղ հարց է առաջանում, առնվազն, թե արդյո՞ք դա չէր կարող լինել օրինակ Տիգրան Ավինյանի դժգոհության տրանսլյացիա՝ իր ընկերներին ՔՊ նախընտրական ցուցակից դուրս թողնելու հարցում:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան