16.12.2025
Արցախի պահպանության կոմիտեն պահանջում է կաթողիկոսից անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հերքում է Մեղրիի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին տեղեկությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԶՈՒ նախկին ծառայող Նաիրա Գևորգյանի հայտարարությանն այն մասին, թե դեկտեմբերին Մեղրիի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման փորձ է եղել՝ գնահատելով այն ապատեղեկատվություն։


«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:


ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:


Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:


 

Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին կյшնքից զրկել է իր ծնողներին
Հաջորդ նորություն next