15.12.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ադրբեջանով ցորենի նոր խմբաքանակ է գալիս. նավթի ներկրողները՝ գաղտնի

Լուսանկարը` mineconomy.am
Լուսանկարը` mineconomy.am

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթգծով դեպի Հայաստան է շարժվում ցորենի հերթական՝ ավելի խոշոր խմբաքանակը։ Խոսքը երկրորդ կամ երրորդ կարգի ցորենի մասին է, սակայն նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից է գալիս բեռը։


Միևնույն ժամանակ, Ադրբեջանից նավթամթերքի ներկրման հարցը մնում է անորոշության և գաղտնիության քողի տակ. Պապոյանը հրաժարվել է հրապարակել ներկրող ընկերությունների անունները՝ դա համարելով առևտրային գաղտնիք, և նշել է, որ ժամկետների վերաբերյալ նորություն դեռևս չկա։


Հիշեցնենք, որ այս տրանսպորտային միջանցքը գործարկվել էր նոյեմբերի սկզբին, երբ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ երկաթուղով Ռուսաստանից և Ղազախստանից ցորեն ներկրվեց Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։


Էներգետիկ համագործակցության հեռանկարները նույնպես օրակարգում են. դեկտեմբերի 6-ին Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր դեպի Հայաստան նավթի արտահանման քննարկումների մասին, իսկ Վրաստանը պատրաստակամություն էր հայտնել չհարկել այդ նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրումը։