11.12.2025
Հենման կետեր՝ ընտրություններից առաջ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի եւ Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց

«Հրապարակ» թերթը գրում է.


"Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։


ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են:


Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ: Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։


Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան` Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն"։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում