10.12.2025
Անչափահասի նկատմամբ բռնության գործը ուղարկվել է դատարան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին հանդիպման ժամանակ

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը հանդիպման ժամանակ հայերենով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ»։


Դեսպանն ընդգծել է տարածաշրջանում տեղի ունեցող աննախադեպ փոփոխությունները՝ նշելով, որ դերերի վիթխարի փոփոխություն է կատարվում։


«Սա մեր հարաբերությունների ամենակայուն և խաղաղ շրջանն է, որին հասել ենք մենք և դուք։ Մենք հասանք նրան, որ մեր երեխաներն ու թոռները չեն ժառանգի այս ցավոտ ու երկարատև հակամարտությունը։ Եվ հույս ունեմ, որ նրանք միշտ կապրեն խաղաղության մեջ։ Եվ Ադրբեջանը, իհարկե, եղել է խաղաղության օրակարգի նախաձեռնողը»,- հայտարարել է դեսպանը։


Նա նաև հույս է հայտնել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կկոչվեն։ Այդ թվում՝ խոսքը վերաբերում է TRIPP-ին, որը կապահովի անարգել ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ընդ որում՝ Աղաևը հիշատակել է «վերջին խոչընդոտի»՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։