Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները կիսով չափ կրճատվել են
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվել է շուրջ 42 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 50 տոկոսով (նախորդ տարի 84 մլն դոլար):
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ուղարկված մարդասիրական օգնության ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունի քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը՝ շուրջ 29 մլն դոլարի, ապա սարքերը և ապարատները՝ մոտ 3, 3մլն դոլարի, նաև վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները ՝ 2,3 մլն դոլարի:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացվել ԱՄՆ-ից, այն կազմում է ընդհանուրի 53 տոկոսը՝ 11,3 մլն դոլար, ապա՝ Չինաստանից՝ ընդհանուրի 8.6 տոկոսը՝ շուրջ 3,5 մլն դոլար, ապա Չինաստանից՝ 1 մլն 800 հազար դոլարի, ընդհանուրի 3,2 տոկոսն է: ԵՄ երկրներից՝ 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է եկել, որը կազմում է ընդհանուրի 21.1 տոկոսը: