Փորձագետներ. ՀՀԿ–ի հաղթանակն ընտրություններում կանխատեսելի էր
ՀՀԿ–ի հաղթանակն ԱԺ ընտրություններում օրինաչափ էր և կանխատեսելի`այն բացատրվում է հասարակությունում առկա նիհիլիզմով։ Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։
Նա նշել է, որ ընտրությունների ելքը կանխատեսելի էր` հայկական հասարակությունում առկա է որոշակի նիհիլիզմ քաղաքական կուսակցությունների նկատմամբ։ Դա արտահայտվել է նաև ընտրողների ցածր ակտիվությամբ, փոխանցում է Sputnik Грузия–ն։
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը հայտարարել է, որ ՀՀ–ում ընտրությունների արդյունքները խոսում են իշխանության «ժառանգորդության» մասին, փոխանցում է «Полит.ру» կայքը։
Ըստ նրա, ՀՀԿ–ն պահպանել է մեծամասնություն ու նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվել է պահպանել ՀՀ–ում քաղաքական «ժառանգորդությունը»։
Փորձագետի խոսքով, ՀՀ–ում որոշումների ընդունման ծանրությունն ընկել է ԱԺ–ի վրա, սակայն երկրի արտաքին քաղաքական ուղենիշում փոփոխություն չի լինելու։