26.11.2024
ՔԿ-ն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է հանցագործության հատկանիշներ պարունակող 8 նյութ
prev Նախորդ նորություն

ՊՆ-ը պարզաբանում է տարածել «զինվորականների ուղղորդված քվեարկության» վերաբերյալ

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում «զինվորականների ուղղորդված քվեարկության» և 34/38 ընտրատեղամասում «զինծառայողների շարունակական կուտակումների մասին ահազանգերի վերաբերյալ։


Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. - «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»:


Հայաստանի քաղաքացի հանդիսացող զինծառայողները Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են Ազգային ժողովի 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ: Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը:


Դաշինքի ներկայացուցիչը շփոթել է զինգրքույկում առկա զենքի ամրակցման վերաբերյալ գրառումը տվյալ զորամասում զինծառայողի ծառայության ժամկետը հաստատող գրառման հետ: Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը»:


Նախարարությունը հորդորում է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին: