24.04.2025
Հակոբյան. 2016 թվականի ապրիլից մինչ օրս շատ բան է փոխվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի FB էջը

Ադրբեջանցի հաքերները, թերևս, հայկական լրատվական կայքեր կամ գերատեսչությունների պաշտոնական կայքեր կոտրել չկարողանալով՝ կոտրել են Գյումրու քաղաքապետարանի Facebook-յան էջը:

Այս պահին էջ այցելելիս տեսանելի է ադրբեջանցի հաքերների կողմից տեղադրված հավաքական լուսանկարը, որում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց զոհերն են պատկերված: Նաև առկա է գրություն. «Ապրիլը նվիրված է նահատակների հիշատակին»:


VERELQ-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանն ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում, սակայն դեռ մուտքը FB էջ չի հաջողվում, որպեսզի կարողանան լուսանկարը հեռացնել: 

Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,46 տոկոսը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար