9.06.2025
Բաց քվեարկության պարտադրանք, ուղորդում. «Ելք» դաշինքը հրապարակել է ընտրախախտումները
prev Նախորդ նորություն

Հակոբյան. 2016 թվականի ապրիլից մինչ օրս շատ բան է փոխվել

2016 թվականի ապրիլից մինչ օրս շատ բան է փոխվել. իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:


«Ադրբեջանը 1988 թվականից սկսած երբևէ չի փորձել չհոխորտալ: Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու հետագայում էլ չի հաջողվի»,- ասաց նա։


Մովսես Հակոբյանը նշեց նաև, որ ցավ է զգում, որ անցած ապրիլին չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց այսօրվա սերունդը նաև կարողացավ ապացուցել, որ ինքն է տերն այս երկրի և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարեց պատվով:

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի FB էջը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին