26.09.2025
Միրզոյանը և Կալասը Նյու Յորքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
prev Նախորդ նորություն

Աբրահամ Գասպարյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին

«Գիտակցում եմ իմ վրա դրված պատասխանատվության ծանրությունը․ վաղվանից ներգրավվում եմ քաղաքական գործընթացներում», — հայտարարեց Աբրահամ Գասպարյանը։


Նա ընդգծեց, որ այսուհետ հեռուստաեթերում հանդես կգա միայն որպես հյուր․ «Այսօր ավարտում եմ իմ քաղաքագիտական, վերլուծական և հաղորդավարական գործունեությունը՝ անցնելով մի գործի, որն իր բնույթով բեկումնային է և բազմապատիկ ավելի կարևոր»։


Գասպարյանը նաև ներկայացրեց իր որոշման պատճառները․ «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ամրապնդվել 2026-ին, ապա նրա իշխանությունը կստանա վերարտադրվելու նոր հնարավորություն։ Իսկ եթե ժողովուրդը մոռանա այն, ինչ տեղի է ունեցել իր գլխին, ապա Նիկոլը և իր շրջապատը ընտրություններին կդիմեն ցանկացած քայլի։ Այս իշխանությանը հակադրելու տարբերակը պատերազմը չէ, ինչպես նրանք փորձում են ներկայացնել, այլ՝ արժանապատիվ խաղաղությունը և պետական կառավարման համակարգի վերականգնումը»։


 


 

Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը
Հաջորդ նորություն next