26.09.2025
Միրզոյանը, Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարը կարճատև շփումներ են ունեցել
prev Նախորդ նորություն

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան - համալիրի կառուցման պատմական գործընթացը

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան - համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա։

Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։

Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ «Ես Կամ» նախագծի միջոցով իրականացրել են մեր փոքրիկների երազանքները։ Այսօր նույն հավատով ու նվիրումով նրանք իրենց քայլով միանում են նաև այս համազգային նախաձեռնությանը՝ ապագա սերունդներին փոխանցելով ազգային վերածննդի և ներքին համերաշխության ուղերձը։

Թող Աստված պահապան լինի մեր հայրենիքին և ժողովրդին։


Գագիկ Ծառուկյան


Տեսանյութն՝ այստեղ


 


 

Ընդդիմությունը՝ ներկա. ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումները
Հաջորդ նորություն next