25.09.2025
Լուսանկարը՝ Sputnik
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ:


Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:


Վստահ եմ, որ Ձեր փորձառու առաջնորդությամբ Վրաստանը շարունակելու է հաստատուն քայլերով առաջ ընթանալ՝ արձանագրելով կայուն զարգացում բոլոր ոլորտներում:


Մեծապես գնահատելի է Ձեր կարևոր ներդրումը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունների առավել խորացման և առկա ներուժի շարունակական իրացման հարցում:


Կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և ամենայն բարիք»:

Լուսանկարը` mil.am
Հաջորդ նորություն next