9.09.2025
Արսեն Թորոսյանն ընդունել է «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցչին
prev Նախորդ նորություն

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա․ «ՀայաՔվե»

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, նա չի արժանանում նաև ռուսական կոշտ հակազդեցության (Մատվիենկոն և Օվերչուկը գալիս են Հայաստան)։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» զգային–քաղաքացիական միավորումը։


«Ռուսները չեն ընդդիմանում միջանցքի բացմանը, Իրանի իշխանության գործադիր թևը ևս չափավոր է արձագանքում դրան: Հաջորդ տարի` ընտրություններից առաջ, Փաշինյանը Երևանում եվրոպական քաղաքական համայնքի համաժողով կանցկացնի, միգուցե Մակրոնը, Մերցը և այլք գան ու ողջունեն «իրենց եղբորը»:


Մյուս կողմից, հասարակության մինչև 60 տոկոսն անտարբեր կամ չկողմնորոշված է: Ընդդիմության առանձին ուժերի վարկանիշերն էլ առանձնապես գոհացուցիչ չեն:


Բայց, այնուամենայնիվ, այս ամենին պետք է հակազդել ընտրություններին ընդառաջ խիստ կազմակերպված գնալով և մրցունակ այլընտրանքային առաջարկով»:


 

Արտյոմ Սուջյանը նշանակվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան