8.11.2024
Մոսկվան տեղյակ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մանրամասներից. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռիգայի գագաթաժողով. հետխորհրդային տարածքը մասնատվում է

Եվրամիության Արևելյան գործընկերության և՛ Վիլնյուսյան, և՛ Ռիգայի գագաթաժողովները ցույց տվեցին շատ կարևոր տենդենց՝ հետխորհրդային տարածաշրջանի մասնատումը: Այդ մասին EADaily-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ մեկնաբանելով մայիսի 21-22-ը Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի մասնակիցներ են հանդիսանում Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան:

«Փորձագետների մեծ մասը, գնահատելով Ռիգայի գագաթաժողովը, շարժվում են հաջողության կամ տապալման կատեգորիաներով: Ինձ թվում է՝ պետք է առաջարկել գնահատման այլ չափորոշիչներ: ԵՄ Արևելյան գործընկերության և՛ Վիլնյուսյան, և՛ Ռիգայի գագաթաժողովները ցույց տվեցին շատ կարևոր տենդենց՝ հետխորհրդային տարածաշրջանի մասնատումը: Այն չի ընկալվում և չի հանդիսանում մեկ միասնականություն: Եթե մենք նայենք կովկասյան երկրներին, ապա երեք երկրները տվել են երեք տարբեր պատասխաններ ինտեգրացիոն գործընթացների մրցունակության առումով: Մեկ դեպքը կապված է Հայաստանի հետ՝ եվրասիական ընտրություն, մյուս դեպքը՝ Վրաստանն է, արևմտյան ընտրություն, իսկ Ադրբեջանի դեպքում տեսնում ենք բալանսավորում կամ ճոճանակի քաղաքականություն: Մենք տեսնում ենք ԵՄ գործընկեր վեց երկրների ինտեգրացիայի և համագործակցության տարբեր աստիճան ՌԴ-ի հետ՝ թշնամության տարբեր աստիճան, հակասությունների տարբեր աստիճան: Եթե նախկինում մենք ավանդաբար ասում էին, որ այդ երկրներին միավորում է մեր ընդհանուր անցյալը, ապա Ուկրաինայի դեպքում և նախկին անցյալն էլ իրականում այդքան էլ չի միավորում: Գագաթաժողովն արտացոլել է հենց այդ իրավիճակը», - նշել է նա:

Փորձագետն ասաց, որ որևէ կոնկրետ բաղադրատոմս գոյություն չունի և յուրաքանչյուր երկիր իր ընկալումների համաձայն կառուցում է իր հարաբերությունները: «Երբ մեզ ասում են, որ որոշ երկրներ ընտրել են Եվրոպա, իսկ որոշները՝ Եվրասիա, դա սուտ է, քանի որ երբեք միասնական ընտրություն գոյություն չունի», - նշել է Մարկեդոնովը: Քաղաքագետը հավելել է, որ Ռուսաստանը այս իրավիճակում չպետք է սահմանափակվի միայն Եվրոպայի ուղենիշի քննադատության և ԵՄ-ի անհաջողությունները ծիծաղի առարկա դարձնելով, որոնք ակնհայտ են՝ դա և՛ միամտություն է, և՛ կեղծավորություն, և՛ կրկնակի չափանիշներ և այլն:

Նրա խոսքով, Մոսկվան պետք է ինչ-որ դրական բան ստեղծի սեփական նախագծի համար, որպեսզի ավելի պրագմատիկ լինի բարեկամություն անել ՌԴ-ի հետ: «Հայաստանի դեպքում, հավանաբար, խաղադրույք չկատարել միայն իշխանությունների վրա և հասկանալ, որ երկրում տարբեր ուժեր կարող են կաշխատել ՌԴ-ի հետ: Շատ բաներ արհեստականորեն են ձևավորվել, օրինակ, թե իբր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արևմտամետ գործիչ է: Ես միշտ հարց եմ տալիս, թե Գյումրիի ռուսական ռազմակայանի հետ կապված ողջ պայմանագրային բազան ստեղծվել է արևմտամետ գործչի օրոք: ՌԴ-ի և Հայաստանի բարեկամության մասին պայմանագիրը կնքվել է արևմտամետ գործչի դեպքում: Տեր-Պետրոսյանը, ցանկացած այլ քաղաքական գործիչ այսպես թե այնպես համագործակցության կգնա ՌԴ-ի հետ և պետք է ցուցադրել, որ այդ սպեկտրը բավականին լայն է, որպեսզի Հայաստանի ռուսամետ ընտրությունը չսահմանափակվի նախագահական նստավայրով կամ ԱԳՆ-ի շենքով: Հենց այդ կոնտեքստում էլ պետք է ՌԴ մտածի: Բելառուսի հետ այլ հարցեր կան, սակայն ցանկացած դեպքում ՌԴ պետք է բարձրացնի սեփական մրցունակությունն ու գրավչությունը», - հավելել է նա:
Լավրով. Մոսկվան անհեռատեսական է համարում ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի ընդդիմությանը
Հաջորդ նորություն next